ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

11:47 - 14 Փետ, 2022

Հարգարժան  Ռազմիկ  Անուշավանի Ստեփանյան.

Ընդունեք  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան  80 –րդ տարեդարձի առթիվ:

Հայոց մարզաշխարհի մարդիկ  Ձեզ ճանաչում են որպես  հրաշալի ընկերոջ, քաղաքացու և նշանավոր  մարզական գործչի:

Որպես ըմբիշ, եղել եք Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո համալրել  եք դասական / հունահռոմեական /  ըմբշամարտի մարզիչների շարքը:

Կազմակերպչական հմտությունների շնորհիվ  տարբեր պաշտոններ եք վարել  նախ ՝ Ձեր հարազատ   <<  Սպարտակ  >>  ԿՄԸ հանրապետական խորհրդում, դարձել կազմակերպության նախագահ, ապա  միավորված հանրապետական  հինգ ԿՄԸ –ների՝   << Հայաստան >>  մարզական միության փոխնախագահ և նախագահ:

Շուրջ երկու տասնամյակ զուգահեռաբար  եղել  եք  ՀԱՕԿ –ի փոխնախագահ:  Ձեր գործունեության ընթացքում  նպաստել  եք երկրում  ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման  ու զարգացման գործին: Արժանացել  եք  տասնյակ  պարգևների և կոչումների:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է Ձեզ՝    հոբելյանական տարեդարձի առթիվ, մաղթում  առողջություն և երջանկություն:

Այլ նորություններ