Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում ընդգրկված է մեր երկրի չորս ներկայացուցիչ. Շանթ Սարգսյանը 52-րդ, Հրանտ Մելքումյանը` 94-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 98-րդ և Հայկ Մարտիրոսյանը 99-րդ տեղում են:
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 46-րդը: