Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում բազմաթիվ օլիմպիական և համաշխարհային ռեկորդներ գրանցվեցին: Դրանց ականատես եղավ ավելի քան 600 միլիոն մարդ։ Ներկայացնենք վիճակագրական որոշ փաստեր.
Մրցումային 19 օրում 7 մարզաձևի 15 մրցաձևում խաղարկված մեդալների 109 հավաքածուի համար պայքարեց 2897 մարզիկ / 45% կին, 55% տղամարդ/:
Սահմանվեց օլիմպիական խաղերի 17 և համաշխարհային՝ 2 ռեկորդ: 91 ԱՕԿ – ների պատվիրակներից մեդալներ նվաճեցին 29 երկրների ներկայացուցիչներ:Մասնակցել է 91 ազգային օլիմպիական կոմիտե։
Պեկինը աշխարհի միակ քաղաքն է, որը հյուրընկալել է և՛ ամառային, և՛ ձմեռային օլիմպիական խաղեր: Ձմեռայինում գործել է երեք մրցումային գոտի: 12 մրցավայրերից հինգը << աշխատել >> են նաև << Պեկին – 2008>> –ի ամառային խաղերում:
24 հեռարձակող ընկերություններ են եղել / 6000 ժամ /: Հավատարմագրվել են ԶԼՄ- ների 1952 ներկայացուցիչներ, որոնցից 461 –ը ՝ տեղացի, 1491-ը՝ արտասահամանցի և 520 լրատվական կազմակերպության 602 լուսանկարիչներ:
ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի 236 անհատ կրթաթոշակառուներ (138 տղամարդ և 98 կին) են հանդես եկել խաղերում: Նրանք նվաճել են 10 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե:
Ավելի քան 346 միլիոն չինացի, 2015 թվականից ի վեր, ներգրավվել է ձմեռային մարզաձևերում: Միայն 2021թ. Պեկինում 26000 մարդ վերապատրաստվել է որպես ձմեռային մարզաձևերի հրահանգիչ։
Գրեթե մեկ միլիոն մարդ դիմել է կամավորական աշխատանքի համար և ընտրվել է միայն 19,000 –ը:
Մինչև 2021 թվականի ավարտը, Չինաստանի ավելի քան 2500 տարրական և միջնակարգ դպրոցներ իրենց ուսումնական ծրագրերում ներառել են օլիմպիական, պարալիմպիկ և ձմեռային սպորտային կրթություն:
2019 թվականից ի վեր, Պեկինում 200 000 երեխա սովորել է օլիմպիական և պարալիմպիկ արժեքների մասին։