ԴԱՎԹՅԱՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

10:57 - 25 Փետ, 2022

Սպորտային մարմնամարզության հայաստանցի վարպետները հուսադրող ելույթներ ունեցան աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկում:

Գերմանիայի Կոտբուս քաղաքի մարզադահլիճում ներկա գտնվողները ջերմորեն արձագանքեցին հատկապես մեր պատվիրակներ  Արթուր Ավետիսյանին և Վահագն Դավթյանին: Օղակների վրա նրանց վստահ և հստակ կատարումները այնքան  տպավորիչ էին, որ մրցավարների գնահատած միավորների շնորհիվ երևանցիները մտան եզրափակիչ՝ լավագույն ությակ:

Նժույգթափերում ելույթ ունեցան Գագիկ Խաչիկյանը և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որոնք, ավաղ, վճռական փուլ չմտան: Արթուրը, ի դեպ, նոր էլեմենտ ցուցադրեց, որը իր անվամբ գրանցում կստանա մարզաձևի տարրերի  անվանակոչության ցանկում: Նա այսօր հանդես կգա իր նախասիրած հենացատկերում:

Այլ նորություններ