Ավստրալիայի Մելբուռնում մեկնարկել է աշխարհի լողի առաջնությունը / 25մ. –ոց լողավազանում/:
Բատերֆլայ ոճում Արթուր Բարսեղյանը 50 մետրն անցավ 23,65 վայրկյանում և 66 մրցակիցների պայքարում ճանաչվեց 46 –րդը: Այդ արդյունքը նրա իսկ սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որն ընդամենը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում:
Վաղը նա կմրցի 50 մետր ազատ ոճում:
Մեր երկրի երկրորդ պատվիրակ Անի Պողոսյանը 100 մետր ազատ ոճում, 63 մասնակիցների պայքարում, ցույց տվեց 57,91 վայրկյան արդյունք և գրավեց 44-րդ տեղը։ Այս ցուցանիշը հինգ տասնորդական վայրկյանով ցածր է անձնական ռեկորդից: Մարզուհին իր ունակությունները պետք է դրսևորի նաև 50մ. և 200մ. ազատ ոճում։