Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 18 – րդ փառատոնը / EYOF / կանցկացվի առաջիկա հուլիսի 20- 26-ը՝ Սկոպյեում:
Պաշտոնական թալիսման է ընտրվել «Shiny»-ին, որն աչքի է ընկնում սիմվոլիզմով, ջերմությամբ և Հյուսիսային Մակեդոնիայի արժեքների հետ կապով: Այն խորհրդանշում է երկրի դրոշի վրա պատկերված արևը: Վառ և ողջունելի կերպար է և լիովին համապատասխանում է EYOF-ի հիմնական արժեքներին. բարեկամություն, հարգանք, լավատեսություն և ուրախության փարոս՝ խաղերի ընթացքում:
Shiny- ին կդառնա փառատոնի բոլոր միջոցառումների անբաժանելի մասը՝ գովազդային գործունեությունից մինչև բացման և փակման արարողությունները:
Նրա ներկայությունը կտարածվի նաև թվային հարթակներում և երկրպագուները կարող են շփվել, մասնակցել զվարճալի մարտահրավերներին ու հետևել թալիսմանի արկածներին:
Ստուգատեսի մրցումային ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը. աթլետիկա, բադմինթոն, բասկետբոլ, բասկետբոլ 3x3, կանոե սլալոմ, խճուղային հեծանվազք, լեռնային հեծանվասպորտ, հանդբոլ, ձյուդո, լող, հրաձգություն, սեղանի թենիս, թաեքվոնդո, վոլեյբոլ և սպորտային մարմնամարզություն: