ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

10:47 - 18 Մար, 2022

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20 –ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի  ներկայացուցիչները:

Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանը վաղը լուսադեմին մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին,  մարզիչներ Էդգար Սողոմոնյանին,  Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ –ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:

Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14 – 18 տարեկան տղաներ և աղջիկներ:

Փառատոնը կավարտվի մարտի 26 –ին:

Այլ նորություններ