Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան , բասկետբոլի Ա – լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համագործակցության պայմանագիր են ստորագրել :
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով, այն լայն հնարավորություններ է ընձեռելու բասկետբոլիստների համար, քանի որ նրանք կկարողանան մարզվել ավելի լավ պայմաններում։
<< Այս պայմանագրի ստորագրումը շատ կարեւոր է բասկետբոլային մրցաշարերի կազմակերպման տեսանկյունից, քանի որ Հայաստանում այսօր շատ քիչ մարզադահլիճներ կան, որտեղ հնարավոր է անցկացնել բարձր մակարդակի բասկետբոլային հանդիպումներ >> ,- ընդգծել է նա։
Բասկետբոլի Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանն էլ հայտնել է, որ մարզահամալիրի բասկետբոլային դահլիճը կահավորվում է ժամանակակից մարզագույքով։ Թիմերը կկարողանան մարզումներ անցկացնել, այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունները, այլ նաեւ տարբեր պատանեկան մրցաշարեր:
<< Ամբողջ անձնակազմը կնպաստի բասկետբոլի ֆեդերացիայի բոլոր ծրագրերի իրականացմանը եւ կանի հնարավորը, որպեսզի պայմանագրեր կնքվեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` ֆուտզալի զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ ըմշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի: Սպորտը մեծ ծավալով կվերադառնա մարզահամալիր >> , - նշել է մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: