<< ԲԵԼԳՐԱԴԻ ՀԱՂԹՈՂ >>

16:07 - 28 Մար, 2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Սերբիա: Այդ երկրի մայրաքաղաքում  վաղը իրենց մրցելույթները կսկսեն  <<  Բելգրադի հաղթող >>   անվանումը կրող միջազգային ավանդական՝ թվով 59 –րդ մրցաշարի մասնակիցները: Նրանց թվում են Հայաստանի տասը ներկայացուցիչներ:

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտավորել է  51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին, 54 կգ՝  Ջանիկ Սահակյանին, 57 կգ՝ Արթուր Բազեյանին, 60 կգ՝ Կարեն Տոնականյանին, 63.5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյանին, 67 կգ ՝  Գուրգեն Մադոյանին, 80 կգ ՝  Համբարձում Հակոբյանին, 86կգ ՝  Ռաֆայել Հովհաննիսյանին, 92 կգ՝ Նարեկ Մանասյանին և  գերծանրքաշային Դավիթ Չալոյանին:

Պատվիրակության կազմում են նաև մարզիչներ  Ռոբերտ Պետրոսյանը և Ռուդիկ Մկրտչյանը:

Հավելենք, որ մրցավական հանձնախմբում ընդգրկված է միջազգային կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանը:

 

Այլ նորություններ