Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքից բարձր տրամադրությամբ Երևան վերադարձավ Հայաստանի լողի հավաքականը: Վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը զրույցի ժամանակ ասաց, որ դեռևս չէր եղել այնպես, որ լողորդները անտրտունջ անցկացնեին իրենց առօրյան: Իսկապես, 15 օրվա ընթացքում անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված են եղել մարզիկ-մարզուհիները: Երեք տասնյակ պարապողներ օրեկան երկու անգամ մասնագիտական մարզում են անցկացրել լողուղյակներում, իսկ մեկ անգամ՝ լավ կահավորված ֆիզպատրաստականության դահլիճում: Ճիշտ է, այդ ընթացքում Ծաղկաձորում մարզվել են նաև Սանկտ Պետերբուրգի` 47 և Ուզբեկստանի ինը լողորդներ: Խնամքով կազմված գրաֆիկի շնորհիվ առանձին պարապող թիմերի մարզումները չեն խախտվել:
Բազմաձորձ մասնագետը չմոռացավ ասել, որ հավաքից հետո լողորդները պարապմունքները շարունակում են տեղերում : Հիմնական նպատակը լավագույն մարզավիճակի հասնելն է, որպեսզի արագ վայկյաններ ցույց տրվեն ապրիլի առաջին տասնօրյակին անցկացվելիք Հայաստանի առաջնությունում: Լավագույններով կհամալրվի հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Հուսալի մարզիկներ են Արթուր Բարսեղյանը,Վլադիմիր Մամիկոնյանը,Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը և էլի մի քանիսը: