ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:
Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը / 58-րդ, 2681 միավոր / և Հրանտ Մելքումյանը / 96 –րդ, 2649 /:
Կանանց սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը / 2650 /:
Մեր Էլինա Դանիելյանը 31 –րդն է / 2441 միավոր /, Աննա Սարգսյանը 56 –րդն է / 2395 /, իսկ Լիլիթ Մկրտչյանը 70- րդն է / 2378 /: