Բասկետբոլ Մ 16. Առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է

17:47 - 11 Դեկ, 2017

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների առաջնության առաջին շրջանի վերջին հանդիպումները:

11-րդ տուրում «Շենգավիթը» սեփական հարկի տակ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ՝ 70-40, ԽՄՕՄՄ-ը խոշոր՝ 70-26 հաշվով հաղթել է «Աջափնյակին», «Արաբկիրը» միավորների մեծ տարբերությամբ հաղթել է «Արթիկին»՝ 93-44:

Տուրի վերջին խաղերում «Գյումրին» տնային խաղում 41-50 պարտվել է «Գրանդ սպորտին», «Վանաձորն» առավելության է հասել «Պոլիտեխնիկի» նկատմամբ՝ 48:28:

Երկրորդ շրջանը կմեկնարկի 2018 թվականի մարտին: Առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: «Գրանդ սպորտը» եւ «Արաբկիրը» 21-ական միավորով առաջին ու երկրորդ տեղերում են: 

Այլ նորություններ