ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

10:07 - 09 Հուն, 2022

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Գլազգոյում մրցեց Շոտլանդիայի թիմի հետ։

Տանտերերը ընդհանուր պատրաստականությամբ գերազանցեցին հյուրերին և հաղթեցին 2 :  0 հաշվով:

Խմբի մրցաշարային աղյուսակի առաջին եռյակում երեքական միավորով իրար են հաջորդում մեկական խաղում հաղթանակած  Շոտլանդիայի /  երկու  գոլ / , Ուկրաինայի /  մեկ  գոլ /  և մեկական հաղթանակ ու  պարտություն ունեցող Հայաստանի հավաքականները:  

Հունիսի 11-ին Լեհաստանում մեր ընտրանին երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի ուկրաինացիների հետ։

Այլ նորություններ