ՎԱՐՔԱԳԾԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

10:47 - 15 Հուն, 2022

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ներկայացրել է վարքագծի նոր կանոնագիրք, որը  հիմնված է ազնվության, հարգանքի, արդարության հիմնարար սկզբունքների վրա:

Օրենսգրքի այս  տարբերակը սահմանել է վարքի կանոնների նոր չափանիշներ, որոնք պետք է պահպանեն մարզաձևի բոլոր ներկայացուցիչները  / մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ, պաշտոնյաներ,  ֆեդերացիաների ղեկավարներ / :

FIG-ի նախագահ Մորինարի Վատանաբեն նոր օրենսգրքի մասին ասել է , որ  հնարավոր չէր  կարճ ժամանակում  փոխել  տարիների  պրակտիկան: Շատ երկրներում մարզիչների և ղեկավարների նոր սերունդները մշակել են հարգանքի և բարեկեցության վրա հիմնված մոտեցումներ: Իհարկե,  որոշ տեղերում ուսուցման մեջ  դեռևս  գերակշռում են դաժան մեթոդները, որովհետև  համոզված  են,  որ դա հաջողության ճանապարհի մի մասն է: 

Միջազգային ֆեդերացիայի գործկոմի հաստատած  փաստաթուղթը առաջիկայում  ուժի մեջ կլինի:

 

Այլ նորություններ