2021թ. Տոկիոյում կայացած օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները հրապարակել են միջոցառման ծախսերի զեկույցը: Համաշխարհային այդ մարզահանդեսի համար ծախսվել է 1,423 տրիլիոն իեն (մոտ 10,5 միլիարդ դոլար):
2020թ. դեկտեմբերին կազմակերպիչները ակնկալում էին մրցումների կազմակերպման համար հատկացնել 1,644 տրիլիոն իեն (մոտ 12,1 միլիարդ դոլար):
Ստուգատեսի կազմակերպիչներին հաջողվել է նվազեցնել ծախսերը, քանզի համավարակի պատճառով մրցումների մեծ մասն անցկացվել է առանց հանդիսականի: Բացի այդ, կրճատվել է թեստավորման, անվտանգության և նյութատեխնիկական ապահովման համար նախատեսված ֆինանսի չափը: