
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրսթի Քովենթրին պաշտոնավարումից վեց ամիս անց կիսվել է օլիմպիական շարժման իր տեսլականով։ Նա իր մտորումներն է ներկայացրել այն մասին, թե ինչն է իրեն մղում նոր պաշտոնում։
«Ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ այս շարժման մեջ, որն ինձ շատ բան է տվել: Ուզում եմ օգնել մարզիկներին իրենց ճանապարհորդության ընթացքում և դրանից հետո։ Ուզում եմ, որ մենք աշխատենք որպես շահագրգիռ կողմեր՝ ապահովելու համար, որ խաղերը մնան արդիական, մնան ոգեշնչման տարածք, հատկապես մեր բաժանված աշխարհում, քանի որ մարզիկները ցուցադրում են մարդկության լավագույն կողմերը»- ասել է Քովենթրին։
ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում Քովենթրիի ուշադրության կենտրոնում են լինելու մարզիկների պաշտպանությունը, օլիմպիական ժառանգության սատարումը և օլիմպիական խաղերը միասնության ու ոգեշնչման խորհրդանիշ դարձնելը։