Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը պարտվեց սերբերին

14:00 - 15 Մար, 2016

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց սերբերին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, կայացած խաղում Հայաստանի թիմը պարտվեց 4:1 հաշվով: Սերբերի կազմում աչքի են ընկել Ուրոշ Ռաչիչը, Իգոր Զլատանովիչը, Զեհրուդին Մեհմեդովիչը: Հայաստանի հավաքականի կազմում գնդակը հեղինակեց Էրիկ Պետրոսյանը:

Թիմերը ևս մեկ հանդիպում կունենան արդեն մարտի 17-ին:

Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ