
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ։
Թիմը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ ընտրական խաղերին աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Հավաքին արդեն մասնակցում են․
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։