Մալթայում մեկնարկել է Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնության խմբային մրցաշարը:
Հայաստանի ազգային հավաքականը, ամերիկահայ նշանավոր մարզիչ Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ, այսօր, 20. 30 –ին, իր մրցավեճը կսկսի Ջիբրալթարի թիմի հետ: Հավելենք, որ Հայաստանի հավաքականին է միացել առաջատար Քրիս Ջոնսը։ Նա Լիոնի << Ասվել >> թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Ինչ վերաբերում է առաջատարներից Անդրե Սփայթ-Մկրտչյանին , ասենք, որ նա, թեթև վնասվածքից հետո, նույնպես միացել է թիմակիցներին:
Ի դեպ, երեկ, Սան Մարինոյի հավաքականը 61 : 47 հաշվով հաղթել է հենց ջիբրալթարցիներին: