ԽՆԱՄՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

12:47 - 13 Հուլ, 2022

Օլիմպիական  կառույցները հզոր միջոց են հյուրընկալող քաղաքների բնակչության   կյանքը բարելավելու համար:

Դրանք նպաստում են մարդկանց առողջությունը կոփելու գործին, ստեղծում են աշխատատեղեր  և այլն:

ՄՕԿ –ը դիտարկել է ավելի քան 125 տարվա օլիմպիական մրցավայրեր: Դա առաջին պաշտոնական հետօլիմպիական այսպես կոչված գույքագրումն է:

Ուսումնասիրվել են  817 օլիմպիական  մրցավայրեր,  որոնք ծառայել են   51 խաղերի մասնակիցներին /  1896թ, Աթենք -  Փհենչհան-2018թ, /: 

ՄՕԿ –ի  գործադիր տնօրեն Քրիստոֆ Դուբինը  ասել է, որ  օլիմպիական մրցավայրերի ճնշող մեծամասնությունը շարունակում է  հյուրընկալել   էլիտար և մասսայական մարզական մրցաշարեր,  ստեղծում է  մարզումների հնարավորություններ՝ ապահովելով առողջապահական և սոցիալական օգուտներ:

ՄՕԿ-ը  հատուկ ուշադրություն է դարձնում  ժառանգության պահպանմանը, քանզի    անցյալի դասերն ավելի կարևոր են, քան երբևէ։ Օլիմպիական վայրերի զարգացման հետագիծը ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ  եղածը կօգնի համաշխարհային մարզահանդեսների կազմակերպիչ երկրներին՝ մասնաշենքերի երկարաժամկետ պահպանման խնդիրները լուծելու առումով:  

Այլ նորություններ