<< ԱՐԾԱԹԵ >> ՎԵՐԱԴԱՐՁ

11:07 - 18 Հուլ, 2022

Հայաստանի մինչև  16 տարեկան  տղաների և աղջիկների բասկետբոլի հավաքականները դարձան Եվրոպայի առաջնության  C խմբի առաջնության հաղթողներ:

Մեր երկու թիմերը հաղթանակով ավարտեցին նախնական  փուլերի բոլոր հանդիպումները և մտան եզրափակիչ: Վճռական  խաղերում , ավաղ,  մեր  մարզիկ – մարզուհիները պարտվեցին: Տղաները զիջեցին Անդորայի, իսկ աղջիկները ՝ Կիպրոսի ներկայացուցիչներին,  դարձան երկրորդ մրցանակակիր և պարգևատրվեցին արծաթե մեդալներով:

Արդյունքները հիրավի գոհացնող են և հետագա հաջողությունների հույս են ներշնչում:

Այլ նորություններ