
Իտալիայում 2026թ. անցկացվելիք ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերի կրակը կվառվի Հունաստանում՝ հին Օլիմպիայում՝ նոյեմբերի 26-ին:
Հայտնի է, որ առաջին ջահակիրը կլինի լեռնադահուկորդ Ալեքսանդրոս Գիննիսը: Դրանից հետո ջահի փոխանցավազքը կսկսի ճանապարհորդությունը Հունաստանով: Կրակը կանցնի երկրի յոթ վարչական տարածքների 23 շրջաններով և կայցելի տարբեր քաղաքներ:
Փոխանցավազքի հունական հատվածը կավարտվի «Պանաթինաիկոս» մարզադաշտում:
Արարողությունից հետո կրակը կհանձնվի իտալական կողմին և Հռոմ կժամանի դեկտեմբերի 4-ին: Ապա կսկսվի ջահի փոխանցավազքը ամբողջ Իտալիայով, որը կավարտվի հաջորդ տարվա փետրվարի 6-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: