
ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան խաղը կկայանա Բուդապեշտում վաղը ՝ հոկտեմբերի 11 –ին, Երևանի ժամանակով 20:00-ին։
ՈՒԵՖԱ –ն հայտնել է, որ հանդիպումը կսպասարկի Անգլիայի մրցավարական հանձնախումբը ՝ Քրիս Քավանայի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Դեն Քուքն ու Յան Հյուսինը, չորրորդ պաշտոնյան է Սեմ Բերոթը,VAR մրցավարը՝ Դարեն Էնգլանդը, նրա օգնականը՝ Էնդրյու Մեդլին:
Նշենք, որ այս մրցաշրջանում Քրիս Քավանան խաղավարել է Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի «Ինտեր» – «Սլավիա» հանդիպումները։