ԱԹԼԵՏԻԿԱՆ ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՏԱԴԻՈՆՈՒՄ

10:57 - 20 Հուլ, 2022

ԱՄՆ Օրեգոն նահանգում  շարունակվում է  աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Միջոցառմանը  զուգահեռ  տեղի ունեցած  մարզաձևի  համաշխարհային խորհրդի համաժողովում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ: 

Հայտարարվել է, որ 2024թ.  աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի Խորվաթիայում , իսկ 2026 –ինը ՝ ԱՄՆ –ի  Ֆլորիդայում,  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն  ընտրվել  է 2025թ. մրցավայր:

Հատկանշական է  Տոկիոյի ընտրությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Տոկիոն վերջապես  հնարավորություն կստանա  լեփլեցուն  երկրպագուներով  տեսնել  գլխավոր  ստադիոնը: Հատկապես դա կուրախացնի այն մարզասերներին, ովքեր  համավարակի սահմանափակումների պատճառով զրկված են եղել օլիմպիական խաղերում  սպորտի թագուհու առաջատար վարպետների ելույթներին հետևելու հնարավորությունից:

Այլ նորություններ