ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

16:37 - 25 Հուլ, 2022

Սերբիայում սեպտեմբերի 10 – 18 –ը տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները:

Հաջողության հասնելու նպատակով մեր վարպետները նախապատրաստվում, մասնակցում են ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի:

Հայաստանի ըմբիշները հանդես եկան  Վարշավայում կայացած միջազգային ստուգատեսին: Առաջինը ասպարեզ ելած ազատ ոճայինների արդյունքները արդեն հրապարակվել են: Պարզվեց նաև, որ հունահռոմեական ոճի  մեր ըմբիշներից չորսը դարձան մրցանակակիր:

Առաջին տեղը գրավեց Սլավիկ Գալստյանը / 67 կգ /: Երկրորդն  են Շանթ Խաչատրյանը / 72 կգ / և Կարապետ Չալյանը / 82 կգ /: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /:  

 

Այլ նորություններ