ԵՎՍ ՄԵԿ ԿՈՐՈՒՍՏ

10:37 - 29 Հուլ, 2022

Եվրոպայի  ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած գավաթների խաղարկություններում Հայաստանից մասնակցում են չորս թիմեր:Նրանցից երեքը հանդես են գալիս  կոնֆերենցիաների լիգայում: Որակավորման փուլերի նախնական հանդիպումներում մեր երկու ակումբները դուրս էին մնացել պայքարից: Երեկ նրանց միացավ նաև Երևանի  << Արարատ – Արմենիան  >> :

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հասցրել է որոշակի աշխատանքներ կատարել և ինչ –որ չափով բարելավել  համակազմի խաղային ձեռագիրը: Ասածը հաստատեց Էստոնիայի Պյառնու քաղաքում << Պայդե >>  թիմի հետ կայացած պատասխան խաղում:

Հիմնական և լրացուցիչ  խաղակեսերում գոլ չարձանագրվեց: Նշանակվեցին 11 մետրանոց տուգանայիններ, որոնք առավել հաջող իրացրին տանտերերը / 5: 3 /  և անցան հաջորդ փուլ:

Կարծում ենք, որ Բիչախչյանների մարզական ընտանիքի ներկայացուցիչ գլխավոր մարզիչը լավ գիտե իր անելիքը: Ցանկալի է, որ  ակումբը համալրվի նաև  հայազգի ֆուտբոլիստներով:

 

Այլ նորություններ