ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

11:37 - 24 Օգո, 2022

Հնարավոր է, որ ամերիկուհի Քերրի Շոպֆ – Աղաջանյանը Հայաստանը ներկայացնի 2024թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ձիասպորտի մրցաշարում:

Գեղավարգ / դրեսաժ /   մրցաձևում  Շոպֆ – Աղաջանյանը,   Սոմյուր անունով  14 –ամյա  իր  նժույգով,  բավականին բարձր միավորներ է վաստակել  Հոլանդիայի Ռոտերդամում  2019 –ին  անցկացված Եվրոպայի , Դանիայի Հերնինգ քաղաքում  վերջերս կայացած  աշխարհի առաջնություններում և միջազգային վարկանիշային մրցաշարերում:

ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մոտ անցյալի նշանավոր հեծյալ Նորայր Ստեփանյանը ճեպազրույցի  ժամանակ ասաց, որ Սումյուրն այն վայրն է, որտեղ հիմնադրվել է ձիասպորտ մարզաձևը և հիրավի  արվեստ  ներկայացնող գեղավարգ մրցաձևը:

Մինչ փարիզյան ստուգատեսը  մարզուհին կմասնակցի ևս  մի  շարք վարկանիշային մրցաշարերի, կհարստացնի իր միավորների քանակը և, հավանաբար,  դառնա  օլիմպիական:

Ի դեպ, տիկին Քերրին,  որոշ տեղեկությունների համաձայն, մեր մեծանուն հայրենակից և մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի ազգակցուհին է:

Այլ նորություններ