ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԸ

10:37 - 15 Սեպ, 2022

Հունահռոմեական ոճի ըմբիշների  մրցելույթներից հետո Բելգրադի մարզապալատի մրցագորգերը տրամադրվել են աշխարհի առաջնության մրցանակները վիճարկող ազատ ըմբշամարտի մասնակիցներին: Նրանց թվում են Հայաստանի վեց  ներկայացուցիչներ. Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):

Նրանց գոտեմարտերին ուշադրությամբ կհետևի, ցուցումներ կտա հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Գոտեմարտերը կմեկնարկեն այսօր:

Այլ նորություններ