ՍԿՍԵՑԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

11:57 - 22 Սեպ, 2022

Սլովակիայի, Բելառուսի և Գերմանիայի հավաքականների հետ 12 –րդ խմբում է ընդգրկված Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների թիմը:

Նշած տարիքային խմբի  Եվրոպայի  առաջնության որակավորման փուլի մեկնարկը տրվեց Գերմանիայի Գիֆհորն քաղաքում: Հենց տանտերերի հետ առաջին հանդիպումն անցկացրին մեր տղաները: Նրանք խոշոր՝   0 : 5 հաշվով պարտություն կրեցին:

Մերոնք երկրորդ փուլում, սեպտեմբերի 24-ին, կմրցեն սլովակների հետ:

Հուսանք, որ Հայաստանի պատվիրակները այս անգամ կխախտեն տխուր ավանդույթը և գոնե մեկ միավոր վաստակած կհեռանան խաղադաշտից:

 

 

Այլ նորություններ