Շարունակական բնույթ են կրում Հայաստանի առաջատար ծանրորդների մասնակցությամբ ուսումնամարզական հավաքները:
Մեր մարզիկները սեպտեմբերի 28 –ից Օլիմպավանում կսկսեն հերթական համատեղ պարապմունքները:
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը առավելապես ուշադրություն կհատկացնի անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս բարելավվի ծանրորդների թույլ կողմերը: Մարզվողների մի մասը այնուհետև կմեկնի Ալբանիայի Դյուրես քաղաք և հանդես կգա հոկտեմբերի 13 –ին այնտեղ սկսվող մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մյուսները կշարունակեն նախապատրաստվել Կոլումբիայի Բոգոտա քաղաքում դեկտեմբերի 2 –ին մեկնարկող աշխարհի առաջնությանը: