ՄԵԿ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ

15:27 - 07 Հոկ, 2022

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործկոմը  2023թ.  աշխարհի առաջնության մրցավայր է ընտրել Եգիպտոսը: Մրցումները կանցկացվեն նոյեմբերի 10-12-ը։ 

2023թ.  օգոստոսին Դոմինիկյան Հանրապետությունում նշանակված է լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը։ 

Եվրոպայի մեծահասակների   և երիտասարդների առաջնությունը տեղի կունենա Իսրայելում`   հաջորդ տարվա  ապրիլին:

Եկող տարի   կանցկացվի  մարզաձևի  աշխարհի գավաթի երեք խաղարկություն՝  Դոմինիկյան Հանրապետությունում, Ղրղզստանում և Սերբիայում։

Հաջորդ տարվա  ընթացքում մի շարք երկրներում  կկայանան  նաև  մայրցամաքային գավաթների խաղարկություններ և միջազգային մրցաշարեր:

Առաջիկա նոյեմբերի  11 -13 –ը Բիշկեքում կվիճարկվեն աշխարհի 2022թ. առաջնության մրցանակները:

Իսկ ահա  հոկտեմբերի 13 -17 –ը   Երևանը կդառնա դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցավայր:

Ակնկալվում է 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհու մասնակցություն:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հոկտեմբերի 14 –ին:

 

Այլ նորություններ