ԿԱՐՊՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

10:57 - 13 Ապր, 2026

ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվում է «The XXIII Karpov International Chess Tournament» շախմատի շրջանաձև մրցաշարը։ 

Մասնակիցների շարքում է նաև մեր  գրոսմայստեր Արամ Հակոբյանը: Նա   չորս  խաղափուլից հետո ունի 2.5 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը:

Մրցաշարի միանձնյա առաջատարն է բելառուս գրոսմայստեր Դենիս Լազավիկը, որը  վաստակել է երեք  միավոր:

Մրցաշարի մասնակիցներն են՝
Լու Շանգլեյ (Չինաստան, 2642)
Ռաունակ Սադհվանի (Հնդկաստան, 2642)
Շամսիդդին Վոխիդով (Ուզբեկստան, 2641)
Արամ Հակոբյան (Հայաստան, 2631)
Ալեքսեյ Գրեբնև (ՖԻԴԵ, 2627)
Բենիամին Գլեդուրա (Հունգարիա, 2624)
Արսենի Նեստերով (ՖԻԴԵ, 2608)
Դենիս Լազավիկ (Բելառուս, 2605)
Իվան Զեմլյանսկի (Ռուսաստան, 2592)
Իլյա Իլյուշենոկ (ՖԻԴԵ, 2495)

5-րդ խաղափուլը կանցկացվի այսօր:

Մրցաշարը կավարտվի ապրիլի 16-ին:

Այլ նորություններ