ԵՕԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

12:07 - 11 Հոկ, 2022

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  / ԵՕԿ / նախագահ Սպիրոս Կապրալոսը ուղերձ է հղել  աշխարհամասի մարզական համայնքի ներկայացուցիչներին, որտեղ մասնավորապես ասված է.  <<  Հարգելի գործընկերներ,  երբ  անդրադառնում ենք  անցնող մրցաշրջանին, գիտակցում ենք, որ դեռ  շատ անելիքներ կան:

2023թ. եվրոպական օրացույցում  ներկայացված են  ձմեռային և ամառային  օլիմպիական երիտասարդական փառատոները: Դրանք անցկացվելու են Իտալիայում  /  ձմեռային  /  և  Սլովենիայում  / ամառային /: Կարևոր են նաև Եվրոպական փոքր պետությունների /  Մալթայում / և Եվրոպական երրորդ  խաղերը  / Լեհաստանում / : 

Հունաստանի Օլիմպիայում վերջերս տեղի ունեցած 42-րդ  սեմինարը, որն անցկացվեց  եվրոպական սպորտի շաբաթվա ընթացքում, շատ արդյունավետ միջոցառում էր: Հետաքրքիր բազմաթիվ  քննարկումներ եղան և  ձևավորվեցին  հետագա անելիքները:  

Սեմինարի ընթացքում  հնարավորություն տրվեց  շնորհավորելու եվրոպական սպորտի ապագա աստղերին։ Պյոտր Նուրովսկու անվան << Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկ >>  11 –րդ մրցանակին հավակնում էին հինգ  մարզիկներ։ Քվեարկության արդյունքում Սերբիայի պատվիրակ Անջելինա Թոփիկը ստացավ գլխավոր պարգևը:

Ութ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Եվրոպական երրորդ  խաղերի մեկնարկին և դեռ շատ անելիքներ կան նախապատրաստության հարցում:

Վերջերս Եվրոպական հեռարձակողների միության ( EBU ) հետ  համաձայնագիր  ստորագրվեց և ստուգատեսը կցուցադրվի  անվճար:  

Հոկտեմբերի կեսերին Լեհաստանում  նախատեսված է  << Կրակով-Մալոպոլսկա – 2023 >>   համակարգող հանձնաժողովի  հետ հանդիպումը:

Այնպես որ հետաքրքիր իրադարձություններ են   սպասվում եվրոպական մրցասպարեզներում >> :  

 

Այլ նորություններ