Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16 – 25 –ը կկայանա Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկան մարզիկ – մարզուհիների առաջնությունը: Առաջին խումբը 23 տարեկանների ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի վաղը:
20 տարեկանների թիմը ղեկավարում է Մելիք Ղուկասյանը, իսկ աղջիկներինը ՝ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ընդհանրապես Հայաստանից մրցումներին կմասնակցեն 23 ծանրորդներ:
Ներկայացնենք թիմերի կազմերը.
23 տարեկաններ. Արմեն Գրիգորյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Վարդան Մանուկյան (89 կգ), Արա Աղանյան (96 կգ), Յաշա Մինասյան (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
20 տարեկաններ. Գառնիկ Չոլակյան, Սեյրան Խուդինյան ( երկուսն էլ ՝ 55 կգ), Ռաֆիկ Մինասյան (61 կգ), Գոռ Սահակյան (67 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան, Գևորգ Ղահրամանյան ( երկուսն էլ ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ) և Աշոտ Մովսիսյան (109 կգ):
Աղջիկներ. Միլենա Խաչատրյան (76 կգ), Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան ( երկուսն էլ ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյան, Մերի Թումասյան ( երկուսն էլ ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ) և Լուիզա Սահրադյան (87 կգ, մինչև 23 տարեկան):
Պայքարն անշուշտ լարված բնույթ կկրի: Մասնակիցները ծանրհարթակի վաղվա աստղերն են, որոնք ջանք չեն խնայի հաղթելու, մեդալակիր դառնալու համար: Չի բացառվում, որ ծանր կիլոգրամներ հաղթահարողները իրենց ունակությունները դրսևորեն նաև դեկտեմբերին Կոլումբիայում կայանալիք աշխարհի առաջնությունում, որտեղ կխաղարկվեն նաև Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ: