ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ՀԱՂԹԵՑ « ՓՅՈՒՆԻԿԸ »

10:37 - 14 Հոկ, 2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում  Երևանի «Փյունիկը» հանդես եկավ  Վիլնյուսում: Տեղի  «Ժալգիրիսի» հետ մեր թիմը գրեթե հավասար պայքար մղեց:

Այնպես ստացվեց, որ առաջին խաղակեսում Լիտվայի ֆուտբոլիստները առավելություն դրսևորեցին  2 : 0 հաշվով: Տանտերերը կարծես վրեժխնդիր եղան Երևանում, առաջին խաղում, ունեցած պարտության դիմաց / 0 : 2 /: Այս հանգամանքը կարծես շարժեց փյունիկցիների արժանապատվությունը, որոնք հաղթեցին երկրորդ խաղակեսում ՝ 1 : 0: Հաշիվը հնարավոր է հավասարվեր: Թերևս մեր տղաների մոտ նկատելի դարձավ հոգնածությունը: Արդյունքում  երևանցիները պարտվեցին 1 : 2 հաշվով:

H խմբի առաջատարը Շվեյցարիայի  «Բազելն» է՝ 7 միավոր։ Նրանից մեկ միավոր պակաս ունի «Փյունիկը»:

Մեր թիմը  հոկտեմբերի 27-ին Սլովակիայում կմրցի «Սլովանի» հետ։

 

Այլ նորություններ