Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հաստատել է 2023թ. աշխարհի առաջնության ծրագիրը: Մրցումները կանցկացվեն Պլանիցայում (Սլովենիա):
Բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին և կավարտվի մարտի 5-ին՝ տղամարդկանց 50 կմ մարաթոնով։
Ավելի վաղ քննարկվել է հարևան երկու երկրների՝ Տարվիզիո (Իտալիա) և Պլանիցա (Սլովենիա) քաղաքներում կանանց և տղամարդկանց 30 և 50 կմ մրցավազքի անցկացման հարցը:
FIS-ը հրաժարվել է այդ գաղափարից՝ բնապահպանական խնդիրների, լոգիստիկ դժվարությունների և էներգետիկ ծախսերի պատճառով: Եթե նախաձեռնությունը հավանության արժանանար, ապա դա կլիներ աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին դեպքը, երբ մեկ մրցավազքը կանցներ երկու երկրների տարածքով։