ԵՐԿՈՒՍԸ` ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

10:57 - 26 Մար, 2025

Ապրիլի 13 – 21 –ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Բացման արարողության ժամանակ կմեծարվեն նախորդ մրցաշրջանի լավագույն ծանրորդները:

Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է 10 –ական մարզիկ- մարզուհիների  անուններ:

Թեկնածուների շարքում տեղ են գտել մեր երկրի ներկայացուցիչներ,  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը և մարզուհիներից ՝ Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության  բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ներկայացված է նաև լավագույն երիտասարդ ծանրորդուհիների անվանակարգում:

Այլ նորություններ