Հայ ըմբիշները չեն մասնակցի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

11:45 - 25 Մար, 2016

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտնում Հայաստանի հավաքականների մասնակցությունը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը:

2015 թվականին հայ ազատ ոճայիններից Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) դարձել էր փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել էր 75 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր, իսկ Սարգիս Քոչարյանը (80կգ)՝ փոխչեմպիոն:

2016 թվականի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 29-ից ապրիլի 4-ը Բուլղարիայում:

Լուսանկարը՝ UWW-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ