Հայ լողորդները պետք է նվաճեն երկու պատանեկան օլիմպիական վարկանիշ

12:59 - 19 Մար, 2017

Հայաստանի լողորդները 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի մասնակցության 2 վարկանիշ ձեռք բերելու իրական հնարավորություններ ունեն:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի լողի դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը հայտնեց, որ արդեն այսօր երկու հայ լողորդ օլիմպիական վարկանիշին իրականորեն հավակնելու արդյունքներ են ցույց տալիս.

«Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց այսօրվա արդյունքները հույս են ներշնչում, որ Բուենոս Այրեսում մենք երկու մարզիկ կունենանք:

Պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար լինելու է այս տարվա օգոստոսին` Ինդիանապոլիսում կայանալիք պատանիների (մինչև 18 տարեկան) և աղջիկների (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունը:

Լողորդները եւս մեկ հնարավորություն կստանան ամառային պատանեկան եվրոպական օլիմպիական փառատոնում՝ հուլիսի 23-30-ը Հունգարիայի Դյոր քաղաքում»,- ասաց դաշնության գլխավոր քարտուղարը:

Այլ նորություններ