Անգլիայի Լիվերպուլում սկսված սպորտային մարմնամարզության աշխարհի տղամարդկանց առաջնությանը հայտավորված են 208 մարզիկներ: Հուսադրող ելույթներ են ունենում մեր պատվիրակները:
Նրանցից Արթուր Դավթյանը / հենացատկ /, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր / հաջողությամբ հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը և մտան եզրափակիչ: Ությակ մտած առաջատարները մեդալների համար պայքար կմղեն նոյեմբերի 5 –ին և 6 –ին:
Բազմամարտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը չկարողացավ տեղ գտնել 24 առաջապահների շարքում և մասնակցել եզրափակիչ փուլին: Բայց 143 մրցակիցների պայքարում ճանաչվեց 64 –րդը, որը դժգոհելու տեղիք չի տալիս: