ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳԼԽԱՐԿԻ ՏԵՍՔՈՎ

11:17 - 15 Նոյ, 2022

Փարիզում 2024թ. անցկացվելիք ամառային 33 –րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ավելի քան 600 օր: Ստուգատեսի  կազմկոմիտեն  ներկայացրել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  պաշտոնական թալիսմանները: Այն  կրում է  Ֆրիգ (Phryges) անվանումը, կարմիր գույնի է  ու ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ գլխարկի տեսք ունի:

Պարալիմպիկ խաղերի թալիսմանը տեսանելի հաշմանդամություն ունի:

Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ << Փարիզ -  2024 >> -ի կազմկոմիտեն մտադիր է յուրատեսակ հեղափոխություն անել սպորտում, մասնավորապես`  օլիմպիական խաղերի պատմությունում:  

Միջոցառման առաքելությունն է աշխարհին ցույց տալ ,որ սպորտը որոշակի  դեր կխաղա հասարակության միասնության համար: Խորհրդանիշները կձգտեն սպորտը ներմուծել առօրյա կյանք՝ մասնակիցների և մարզասերների միջոցով:

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կկայանա 2024թ. հուլիսի 26-ից՝  օգոստոսի 11-ը, իսկ պարալիմպիկը ՝ օգոստոսի 28 –ից ՝ սեպտեմբերի 8 –ը: 

 

 

 

Այլ նորություններ