ԿՐԿԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ

12:17 - 18 Նոյ, 2022

Կիբերսպորտի օլիմպիական շաբաթը տեղի կունենա Սինգապուրում 2023թ.  հունիսի 22- 25-ը։ Փառատոնը կներառի նորագույն տեխնոլոգիաների ցուցադրություն, քննարկումներ, ուսումնական նիստեր և ցուցադրական հանդիպումներ:

-Միջոցառումը  կարևոր իրադարձություն է օլիմպիական շարժման շրջանակներում՝  վիրտուալ  սպորտի  առաջընթացի  համար: Հավատում ենք, որ նոր, հետաքրքիր  սպորտային մրցումների ձևաչափը  հնարավոր կդարձնի հետագա համագործակցությունը ինչպես խաղացողների, այնպես էլ ՝ երկրպագուների համար: 

Ավելին,  2010թ. անցկացված առաջին պատանեկան օլիմպիական խաղերից հետո կրկին  հնարավորություն կստեղծվի  շաբաթվա ծրագրով   համագործակցել  Սինգապուրի հետ, - ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը։

 

Այլ նորություններ