ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

10:47 - 21 Նոյ, 2022

Քաթարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խոր արվարձանի  «Էլ Բայտ» ստադիոնում  երեկ  տեղի ունեցավ   աշխարհի ֆուտբոլի  22-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այդ երկիրը պատմության մեջ առաջին անգամ է  ընդունում   համաշխարհային ֆուտբոլի կարևոր ստուգատեսը: Այն բացառիկ իրադարձություն է,  այն առումով , որ առաջին անգամ տեղի է ունենում աշնանը և  ձմռանը:

Առաջնության հանդիպումները կայանում են Քաթարի  հինգ քաղաքների   ութ փակ ստադիոններում, որոնցում  գործում են   հատուկ օդորակման համակարգեր: 

Սա վերջին միջոցառումն է,  որին մասնակցում են 36 թիմեր: Հաջորդ առաջնություններում չեմպիոնի կոչման համար արդեն կպայքարեն  48 ընտրանիներ:

Մրցաշարի  մեկնարկային  խաղում  հանդիպեցին Քաթարի և Էկվադորի հավաքականները։ Հաղթեցին  էկվադորցիները ՝ 2 : 0:

Մունդիալի եզրափակիչ խաղը նշանակված է  դեկտեմբերի 18-ին:

 

 

Այլ նորություններ