ՄԵԿՏԵՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

11:07 - 29 Նոյ, 2022

Մեխիկոյում սիրողական բռնցքամարտի միջազգային (IBA) և  համաշխարհային (WBA) ասոցիացիաները համաձայնագիր են ստորագրել: Այդ  կազմակերպությունները համատեղ մշակելու են   համագործակցության և աշխատանքի ճանապարհային քարտեզ:  

Փաստաթուղթը ստորագրել են  IBA –ի նախագահ Ումար Կրեմլյովը և WBA  -ի նախագահ Ժիլբերտո Խեսուս Մենդոզան:

Համագործակցությունը նպատակ ունի  հատուկ ծրագրով աջակցել սիրողական մարզիկների առաջընթացին և պրոֆեսիոնալ բռնցքամարտում  նրանց ներգրավմանը:

Նշվում է, որ կողմերը կաշխատեն սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի միասնական կանոնակարգերի ստեղծման վրա, ներառյալ՝  բռնցքամարտիկների բժշկական անվտանգության և բարեկեցության, մարզիչների զարգացման, տեխնիկական և մրցակցային կանոնների պահպանման հարցերը: 

Համաձայնագիրը նախատեսում է նաև համատեղ ակադեմիայի ստեղծում և WBA  ու IBA բռնցքամարտիկների մասնակցությունը համապատասխան մրցաշարերին։ 

« IBA-ի և WBA-ի համագործակցությունը կարող է ապահովել բռնցքամարտի ապագան՝ որպես միասնական մարզաձև  ու կամուրջ կառուցել երկու կազմակերպությունների միջև », - ասել է Կրեմլյովը։ 

« IBA-ի հետ այս համաձայնագիրը  մեծ օգուտ կտա բռնցքամարտին: Իմ կարգախոսը միշտ եղել է այն, որ մարզաձևը մեկ ամբողջություն է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարևոր սկզբունքն է մեկտեղվել  սիրողականի հետ »,  - նշել է Մենդոզան։ 

 

 

 

Այլ նորություններ