7 ժամ ձգված պարտիայում Արոնյանը կիսեց միավորը. Հավակնորդների մրցաշար

23:15 - 27 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 7 ժամ ձգված պարտիայում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը մրցում էր մրցաշարային աղյուսակի առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիան ձգվեց 7 ժամ և ունեցավ 101 քայլ:

Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է:

 

Լուսանկարը`  առաջնության պաշտոնական կայքից

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ