ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

11:17 - 09 Դեկ, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթանում է կանանց և տղամարդկանց  ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը:  

Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելավ  Իզաբելա Յայլյանը (59 կգ), որն ընդգրկված էր B խմբում:

Մեր մարզուհին պոկեց 90 կգ, հրեց 115կգ և երկամարտի 205 կգ արդյունքով, 52 մրցակցուհիների պայքարում, գրավեց 18 –րդ տեղը:

Չեմպիոնուհու պատվին արժանացավ տանտիրուհի Յենի Ֆերնանդա Կայսեդոն ՝  234 կգ (101+133):

Հայաստանի մարզիկներից հերթը Անդրանիկ Կարապետյան - Վարդան Մանուկյան / երկուսն էլ ՝ 89 կգ / երկյակինն է: Նրանք ասպարեզ կելնեն դեկտեմբերի 12 –ին:

Այլ նորություններ