ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ . . .

15:38 - 12 Դեկ, 2022

Մելբուռնի ջրային մարզաձևերի կենտրոնի 25մ. լողավազանում դեկտեմբերի 13-18-ը կանցկացվի  լողի աշխարհի 16-րդ առաջնությունը: Այն կտևի վեց օր և  կհեռարձակվի աշխարհի 192 երկրներում: 

Մրցանակային  հիմնադրամը կազմում է 2,160,000 ԱՄՆ դոլար: Գումարը հավասարապես կբաշխվի տղամարդկանց և կանանց   անհատական ու փոխանցալողի  լավագույն ությակներում   տեղ  գրավողներին և ռեկորդ սահմանողներին:  

Հայաստանից այդ ստուգատեսին կմասնակցեն Արթուր Բարսեղյանը /  50 մ ազատ ոճ և բատերֆլայ / և  Անի Պողոսյանը  / 100 և  200 մ ՝ ազատ ոճ/: Նրանց մրցավայր է ուղեկցել  հավաքականի գլխավոր մարզիչ  Արման Վահանյանը:

Ի դեպ, լողի միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը:  FINA- ն  (Federation Internationale de Natation) անվանափոխվել  և դարձել է  World Aquatics: Որոշումը կայացվել է  Մելբուռնում տեղի ունեցած  արտահերթ համագումարում:

Վեհաժողովում  նաև ընդունվել է կազմակերպության նոր սահմանադրությունը։ Բարեփոխումների օգտին քվեարկել է 175 պատվիրակ, դեմ է եղել չորս և ձեռնպահ՝ մեկ հոգի։ 

Միջազգային ֆեդերացիայում  բացի լողից, ընդգրկված են  ջրացատկը,  արտիստիկ լողը և ջրագնդակը:

Նոր սահմանադրությունը ուժի մեջ կմտնի հունվարին, երբ կազմակերպությունը կկոչվի World Aquatics։ 

Համագումարում նաև որոշվեց ստեղծել ջրային մարզաձևերում  բացասական երևույթների դեմ պայքարող անկախ մարմին՝ Aquatics Integrity Unit:

Այլ նորություններ