ՀՖՖ – ն հայտնել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի գարնանային հատվածի մրցափուլերի խաղացանկը:
Մեկնարկը կտրվի 13 –րդ փուլի հետաձգված՝ «Վան» - «Փյունիկ» հանդիպումով: Այն նշանակված է փետրվարի 24 –ին: Երեք օր հետո, փետրվարի 27 –ին կսկսվի առաջնության 21-րդ տուրը:
Նշենք, որ 47 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Երևանի «Ուրարտուն» է։