Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկամյա տարեդարձն է նշվել:
Մարզամշակութային տոնական միջոցառում էր այն, որը կազմակերպել էին միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ /, Ճապոնիայի կառավարության և երկրի ԱՕԿ –ի համագործակցությամբ։
Ներկաներին տեսաուղերձով ողջունել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Նա օլիմպիական ընտանիքի անունից երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնել ճապոնացի ժողովրդին, կազմակերպիչներին: Շնորհակալություն, Տոկիո, ասել է Բախը:
<< Տոկիո – 2020 >> -ի կազմակերպիչներն աննախադեպ մարտահրավերների բախվեցին COVID-19 համաճարակի պատճառով: Հետաձգված խաղերը գործնականում անցկացվեցին առանց հանդիսականների, իսկ մեկ տարի հետո, ազգային ստադիոնում, անցկացված տոնական հանդիսությանը մասնակցել է ավելի քան 18000 մարդ:
Հանդիսականները նաև հնարավորություն են ունեցել լուսանկարվելու համաշխարհային սպորտի աստղերի հետ:
Միջոցառմանը զուգահեռ անցկացվել է նաև կիսամարաթոնյան վազքարշավ, որին մասնակցել է 15 հազար մարդ: Այն կդառնա ավանդական և կնշանավորի Տոկիոյի օլիմպիական խաղերը: