ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

11:17 - 20 Հուն, 2023

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում այսօր կավարտվի  հրաձգության  ISSF GRAND PRIX միջազգային մրցաշարը:

Երեկ կրակագիծ ելան ատրճանակավարները:  Երևանցի  Բենիկ Խլղաթյանը նախնական փուլում /  10 մ օդամղիչ ատրճանակ / զբաղեցրեց ութերորդ տեղը և մտավ եզրափակիչ: Լավագույն ությակի պայքարում Բենիկը գերազանցեց սպասելիքները, բարձրացավ հինգ աստիճանով և գրավեց երրորդ մրցանակային տեղը:

Այսօր, մրցաշարի վերջին օրը, կրակագիծ կելնեն խառը զույգը / Բենիկ Խլղաթյան -  Էլմիրա Կարապետյան /  և հրացանակիր Հրաչիկ Բաբայանը:

 

 

Այլ նորություններ